Գրասսլենդս ազգային պարկ
Տեսակ | Կանադայի ազգային պարկ և մութ երկնքի արգելոց |
---|---|
Երկիր | Կանադա |
Վարչատարածք | Սասկաչևան |
Հիմնվել է | 2001[1] |
Մակերես | 906,4 կմ²[1] |
Գրասսլենդս ազգային պարկ (անգլ.՝ Grasslands National Park, ֆր.՝ Parc national des Prairies) ազգային զբոսայգի Կանադայում։ Տեղակայված է Սասկաչևան նահանգի Վալ Մարի գյուղի մոտ։ Կանադայի 44 ազգային պարկերից մեկն է (երկուսը Սասկաչևանում են)։ Հյուսիսից սահմանակից է ամերիկյան Մոնտանա նահանգին և հարում է միջազգային սահմանին։
Այգին հիմնադրվել է 1981 թվականինին։ Մինչ այդ նահանգի միակ ազգային պարկը եղել է Արքայազն Ալբերտ ազգային պարկը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրասսլենդս ազգային պարկը Գրասսլենդս մարգագետնի բնական տարածքն է։ Պարկը գտնվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից պահպանվող էկոհամակարգում, որն ընդգրկում է հարավային Սասկաչևանը, հարավային Ալբերտան և ԱՄՆ-ի հյուսիսային Մեծ Հարթավայրերը։ Եզակի լանդշաֆտը և կիսաչոր կլիման բարենպաստ են մի քանի բույսերի և կենդանիների համար։ Այգում հայտնաբերված հազվագյուտ և վտանգված կենդանական աշխարհի մեջ ընդգրկված են բիզոններ, այծքաղներ, եղեստուկի ցախաքլորներ, բվեճներ, շագանակագույն արջեր, ամերիկյան դաշտաղվեսներ և այլն։
Պարկը բաժանված է երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան հատվածը տարածվում է Ֆրենչման գետի հովտով։ Հալչող սառցաբեկորներից այստեղ առաջացել են ինքնատիպ ջրանցքներ։ Արևելյան հատվածն իրենից ներկայացնում է քարքարոտ տարածք։ Դա «անհասանելի է եղել» սառցաբեկորների համար, և էրոզիայի արդյունքում, որը տևել է 60 հզ․ տարի, կարելի է հետևել այնպիսի երկրաբանական կազմավորումների ինչպիսիք են Bearpaw, Eastend, Whitemud, Frenchman և Ravenscrag[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ այստեղ ապրել են ավելի քանի 10000 տարի։ Պարկի տարածքում հայտնաբերվել են նրանց հետքերը՝ հնդկացիների մնացորդներ և աղեղների ծայրեր։ Հիմնականում ցեղերը հետևել են բիզոնների հոտին։
1876 թվականին այստեղ իր հետևորդների հետ թաքնվել է Նստած Ցուլը Լիթլ Բիգհորնի ճակատամարտից հետո[3]։
1880-ականներին վերջին եվրոպացիները շարժվեցին դեպի արևմուտք, բիզոնները լքեցին տեղանքը, իսկ նրանց հետ նաև՝ հնդկացիները։ 1908 թվականին տեղի արքայական հողերը տրվեցին ագարակատերերին։ Ընդարձակ «ռանչոները», որոնք կային այստեղ նաև նախկինում, բաժանվեցին փոքր ագարակների և ցանկապատվեցին[4]։
Պարկի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ականներին առաջարկություն եղավ ստեղծել ազգային պարկ։ 1963 թվականի հոկտեմբերին Սասկաչևանի համայնքը պնդեց դա։ 1975 թվականին Կանադայի կառավարության և նահանգի միջև կնքվեց հուշագիր։ Ըստ դրա ստեղծվեց անկախ համայնքային հանձնաժողով, որի նպատակն էր որոշել կազմակերպության ճժանդակության աստիճանը այս շրջանում։ Հանձնաժողովը հաստատեց այգու ստեղծման գաղափարը[4]։
1981 թվականի հունիսի 19-ին Կանադան և Սասկաչևանը ստորագրեցին այգու ստեղծման համաձայնագիրը։ Դրանից հետո Կանադայի Պարկ գործակալությունը Ֆրենչման հետի շրջանում գնեց երկու ռանչո՝ 140 կմ քառ․ մակերեսով։ Տարածքների հետագա ձեռքբերումներին խանգարեց տարածքի նավթի և գազի հետազոտությունը։ Մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների օգնությամբ 1988 թվականին նոր համաձայնագիր հաստատվեց տեղական և ֆեդերատիվ կառավարությունների միջև, որից հետո շարունակվեց այգու ընդլայնումը։ Որոշում ընդունվեց պարկը դարձնել երկու մաս՝ ընդհանուր 900 կմ քառ․ տարածքով։ Ներկայումս այգու հողերի 55%-ը գնված է[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գրասսլենդս ազգային պարկ
-
Առվակ Գրասսլենդս ազգային պարկում
-
Ֆրենչման Գետի հովիտ
-
Քարաբեկորներ ազգային պարկում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ «Grasslands National Park: Geological and Paleontological History» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Grasslands National Park: Human - Land Relationships - Human History» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Grasslands National Park: A National Treasure...Canada's Grasslands» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Grasslands National Park» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասսլենդս ազգային պարկ» հոդվածին։ |
|